News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը կտրականապես հերքել է աֆղանական ծագման Գերմանիայի քաղաքացու հետ կապը, որը մեղադրվում է Թեհրանի օգտին լրտեսության մեջ, հաղորդում է Mehr-ը:

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին հերքել է  գերմանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունը գերմանա-աֆղանական ռազմական թարգմանչի հետ Թեհրանի կապերի մասին՝ հայտարարելով, որ անհիմն պնդումները ԵՄ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունները վատթարացնելուն ուղղված ջանքեր են: «Մեզ չեն զարմացնում նման հայտարարությունները անհիմն մեղադրանքների ֆոնին՝ առաջ քաշված նրանց կողմից, ովքեր փորձում են այս բարդ փուլում վնաս հասցնել Իրանի եւ Եվրոպայի հարաբերություններին»,-հավելել է Հասեմին:

Գերմանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Գերմանիայի եւ Աֆղանստանի 50-ամյա քաղաքացին, որն աշխատում էր գերմանական զինվորականների համար, ձերբակալվել էր Թեհրանին գաղտնի զինվորական տվյալներ փոխանցելու կասկածանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ