News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանները բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի թբիլիսյան Success բարի աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքով, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Success Bar-ը LGBT-friendly տեսակի հաստատություն է, որն իրեն ներկայացնում է որպես քվիր-տարածք, այսինքն՝ տարածք սեռական եւ գենդերային փոքրամասնությունների համար: Բազմաթիվ զբոսաշրջային հավելածներում, ինչպիսին է, օրինակ, Foursquare սոցցանցը, այն նշված է որպես գեյ-բար:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում նշում են, որ բարի աշխատակիցների վրա հարձակումը կատարվել է սեռական կողմնորոշման նկատմամբ անհանդուրժողության մոտիվներով:

«Հետաքննությունը հաստատել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին թբիլիսյան Success  բարում ոգելից խմիչքների ազդեցության տակ գտնվող Գ.Ջ.-ն սեռական կողմնորոշման նկատմամբ անհանդուրժողության մոտիվներով ֆիզիկական բռնության է ենթարկել բարի աշխատակիցներ 26-ամյա Դ.Ջ.-ին եւ 23-ամյա Հ.Ս.-ին»,-ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Գործի առիթով հետաքննությունը շարունակվում է «երկու կամ ավելի անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման ուղղված անհանդուրժողության մոտիվներով բռնության» հոդվածի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ