News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է նախապատրաստել ԱՄՆ-ի հյուպատոսության տեղական աշխատակցի դեմ, որը ձերբակալվել էր իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով DHA գործակալությանը:

2017 թվականին հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանքը ավելացրել էր լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերություններում եւ հանգեցրել վիզաների տրամադրման երկկողմանի ծառայությունների դադարեցմանը մի քանի ամսով:

Թոփուզը բանտում է ամերիկյան հյուպատոսության երկու այլ աշխատակիցների հետ միասին, ինչպես նաեւ Turkish-U.S. ազգային եւ ՆԱՍԱ-ի նախկին գիտնականը, որը մեղադրվում է ահաբեկչության մեջ: Վաշինգտոնն ուզում է, որ նրանք բոլորն ազատ արձակվեն:  

DHA-ն մեջբերում է Թոփուզի դեմ 78-էջանոց մեղադրական եզրակացությունը, որում ասվում է, որ նա սերտ կապ ուներ 2016 թվականին հեղաշրջման փորձ անելու մեջ կասկածվող ոստիկանների հետ: Փաստաթղթում որպես հայցորդ ներկայացված են նախագահ Թայիփ Էրդողանն ու նախկին վարչապես Բինալի Յիլդիրիմը:

Համաձայն թուրքական օրենսդրության՝ այժմ դատավորը պետք է որոշում կայացնի՝ անհրաժեշտ է արդյոք քննել Թոփուզի գործը դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ