News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանն անհատապես նախնական հրավեր է ունեցել՝ մասնակցելու շվեյցարական Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Արմեն Սարգսյանը տարբեր տարիների բազմիցս մասնակցել է այդ ֆորումին, եղել ֆորումի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ: Միջազգային տնտեսական հայտնի Capital Finance International ամսագրի 2018-2019թթ. ձմեռային համարում, որը նվիրված է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին եւ տարածվելու է ֆորումի մասնակիցներին, տպագրված է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը:

Նախագահ Սարգսյանը ողջունում է, որ այս տարի Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու է մեծ պատվիրակությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-25-ը Դավոսում մասնակցելու է միջազգային տնտեսական համաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ