News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը․ այս մասին նա հայտնեց ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ «լայվով»։

«Պանթեոնում մասնակցեցի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը եւ այսօր այդ կապակցությամբ մի բանաստեղծություն կկարդամ Սիլվա Կապուտիկյանի այն գրքից, որը քիչ առաջ ինձ նվիրեցին, հոբելյանական հրատարակություն է։ Ես այս բանաստեղծությունը կարդում եմ՝ իմ հարգանքի տուրքը մատուցելով Սիլվա Կապուտիկյանին»,– ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ կարելի է ֆլեշմոբ անել Ֆեյսբուքում՝ կարդալով Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից մեկը։

Փաշինյանը ընթերցեց Սիլվա Կապուտիկյանի «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը։

Վարչապետը ծաղիկներ է դրել բանաստեղծուհու շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ