News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրորդ հանրաքվեի դեպքում բրիտանացիները կրկին կսատարեն բրեքզիթը, հայտարարել է Eurotunnel հոլդինգային ընկերության գործադիր տնօրենը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքերով՝ բրեքզիթի հարցով առաջին հանրաքվեի դրդապատճառներն ունեին մեծամասամբ «հականերգաղթային» երանգավորում, որը կրկին կառաջանա երկրորդ հանրաքվեի դեպքում: «Եթե կազմակերպվի եւս մեկ հանրաքվե, ապա ես համոզված եմ, որ այն կրկին կհանգեցնի բրեքզիթին, հնարավոր է, ավել մեծ տոկոսով»,-ասել է նա:

Ավելի վաղ Eurotunnel-ը հայտարարել էր, որ քայլեր է նախաձեռնում, որպեսզի «չկանոնակարգված» բրեքզիթը նվազագույնս ազդի նրա տրանսպորտային ցանցի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ