News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում այլ երկրների հետ փոխգործակցության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգուրկին ահաբեկչությանն աջակցելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

«Ձեր վերլուծությունը սխալ է, իսկ Թուրքիայի նկատմամբ թշնամական ելույթները լիակատար անհեթեթություն են եւ ահաբեկչության քարոզչության շարունակություն: Թուրքիան փրկել է Սիրիայի հարյուր հազարավոր բնակիչներին, այդ թվում էթնիկ արաբներին, քրդերին, ասորիներին եւ այլն: Դուք փորձում եք կրկին ուժգնացնել տարածաշրջանում Քրդական աշխատանքային կուսակցության ահաբեկչական գործունեությունը: Սակայն դա ձեզ չի հաջողվի»,-հայտարարել է նա:

Մակգուրկը հրաժարական էր տվել դեկտեմբերի 21-ին՝ ի նշան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու որոշմանն ուղղված բողոքի: Ըստ Associated Press գործակալության տվյալների՝ նախագահի հատուկ ներկայացուցիչը պաշտոնական ելույթում ասում էր, մասնավորապես, Սիրիայից զորքերը դուրս բերելու հիմքերի բացակայության մասին: Նա նշանակվել էր այդ պաշտոնին 2015 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի օրոք:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ