News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Facebook-ը սատարելու է Մյունխենի գիտնականների ծրագիրը, որն ուղղված է արհեստական ինտելեկտի զարգացման հետ կապված էթիկական հարցերի ուսումնասիրությանը: 7.5 մլն դոլար կհատկացվի արհեստական ինտելեկտի էթիկայի հարցերով նոր Ինստիտուտին, որը համագործակցում է Մյունխենի Տեխնիկական ինստիտուտի հետ, հայտնել է ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է  DW-ը:

Հնգամյա ծրագիրը ենթադրում է արհեստական ինտելեկտի այնպիսի ասպեկտների ուսումնասիրություն, ինչպես անվտանգությունը, վերահսկողությունը, օբյեկտիվությունը: Աշխատանքի արդյունքները կներկայացվեն օրենսդիրների, գործարարների եւ հանրության լայն շերտերի շրջանում: Facebook-ի կողմից հատկացվող միջոցները կուղղվեն նախագծի նախնական ֆինանսավորմանը. հետազոտողներն ակնկալում են նաեւ այլ շահագրգիռ գործընկերների կողմից ներդրումներ: Նոր հետազոտական հաստատությունը կղեկավարի Մյունխենի Տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Քրիստոֆ Լյուտգեն (Christoph Lütge):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ