News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանում հազարավոր մարդիկ մասնակցում են Մակեդոնիան վերանվանելու մասին հունամակեդոնական համաձայնության դեմ բողոքի ակցիային: Ինչպես հաղորդում է AP-ը, Հունաստանի խորհրդարանի մոտակայքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Ակցիայի մասնակիցները քարեր եւ այլ իրեր են նետել հունական հատուկ նշանակության զորքերի ուղղությամբ, իսկ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ: Որոշ ցուցարարնել անցել են ցանկապատն ու փորձել բարձրանալ աստիճանները, սակայն ոստիկաններին հաջողվել է հետ մղել նրանց: Ոստիկանությունը հայտարարել է, որ ինը սպա վիրավորվել է:

Հունաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկումներ սկսել համաձայնության շուրջ, որն արդեն հաստատել է Մակեդոնիայի օրենսդիր մարմինը: Ըստ համաձայնության՝ երկիրը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ