News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մարտի 2-ին մրցույթ տեղի կունենա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է։

«Դեռ թեկնածուներ չկան առաջադրված․ ես չեմ առաջադրվելու, քանի որ պահանջները չեն բավարարում։ Երբ լինեն թեկնածուներ, կընտրեմ նրան, ով բանիմաց է եւ սրտացավ»,- ասաց նա։

Գագիկ Համբարյանը նշեց, որ բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը կփորձի իր թեկնածուին առաջ քաշել կամ խափանել ընտրությունը։

«Ամեն կերպ Սահակ Մինասյանը փորձում է ուրիշի կերպարով ռեինկարնացիա լինել կամ տապալել ռեկտորի ընտրությունը, որպեսզի թեկնածուներից որեւէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չստանա։ Նրա նախընտրելի թեկնածուն Թամարա Մելիքյանն է»,– ասաց նա։

Գագիկ Համբարյանը նշեց, որ արդեն 8 ամիս բուհը ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նշենք, որ ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի փորձ:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված կհամարվի այն թեկնածուն, ոը կհավաքի խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է 2018 թվականի մայիսի 18-ից, երբ հրաժարական տվեց ռեկտոր Սահակ Մինասյանը։ Մինչ օրս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախկին պռոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Տպել
Ամենաշատ