News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հին թագավորության ժամանակաշրջանին պատկանող (մ.թ.ա. XXIII դարի կեսերից մինչեւ մ.թ.ա. XXI դարը) դամբարաններ են հայտնաբերվել Եգիպտոսի հարավում, հայտարարել է արաբական հանրապետության հին հուշարձաների հարցերով նախարարությունը, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն:

Ըստ վարչության տվյալների՝ պեղումներն իրականացնում էր բրիտանական Բիրմինհեմ քաղաքի համալսարանի հնագիտական արշավախումբը եգիպտական Ասուան քաղաքի արվարձաններում: Առաքելության կողմից հայտնաբերվել են ընդհանուր առմամբ վեց դամբարաններ տարբեր չափի:

Եգիպտոսի հուշարձանների հարցերով Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրի խոսքերով՝ չնայած դամբարանատեղիներից մեկի մուտքը վնասված չէր, սակայն, այնուամենայնիվ այն կողոպտել էին շատ դարեր առաջ: Գողերը մուտք էին գործել՝ կոտրելով հետեւի պատը:

Հնագիտական գտածոները հազվագյուտ երեւույթ չեն Եգիպտոսի համար: Հին հուշարձանների հարցերով նախարարությունը պարբերաբար հայտնում է նոր գտածոների մասին, որոնք պատկանում են տարբեր պատմական ժամանակաշրջաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ