News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին եւ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում են Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթի» շրջանակներում:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հունվարի 19-ից 25-ը Կիեւում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մշակույթի, կերպարվեստի, երաժշտության, կինոյի եւ պոեզիայի սիրահարների շրջանում:

Կազմակերպիչները նշում են, որ հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան եւ Ժողովուրդների բարեկամության գրադարաններում, ինչպես նաեւ Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, գրական եւ երաժշտական երեկոներ ու ֆիլմադիտումներ՝ նվիրված հայկական մշակույթի ակնառու գործիչներին:

«ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հաղորդել է պարբերականին, որ միջոցառումների կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Կիեւում Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության եւ մշակութային ժառանգության պահպանման բաժինը, Կիեւի հրեական համայնքի ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայում Հայերի միությունն ակտիվորեն աշխատում է ազգային պատմամշակութային արժեքների ճանաչման ուղղությամբ. կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է՝ ակնառու հայրենակիցների ստեղծագործությունները կշարունակեն ուրախացնել արվեստը գնահատողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ