News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորինս արագ պետք է հանդիպի Պակիստանի նախագահ Իմրան Հանի հետ Իսլամաբադի հետ հարաբերությունները թարմացնելու եւ Աֆղանստանում խաղաղ կարգավորման հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ամրիկյան սենատոր Լինդսի Գրեմը, հաղորդում է Reuters-ը:

«Ես տեսել եմ՝ ինչպես է ամեն ինչ փոխվում դեպի լավը»,-ասել է Գրեմը. «Վարչապետ Հանի հետ մենք եզակի հնարավորություն ունենք փոխելու մեր հարաբերությունները»,-նշել է նա:

Գրեմի այցը Պակիստան համընկնում է Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Զալմայ Հալիլզադի այցի հետ: Վերջինս լքել է Իսլամաբադը՝ չհայտնելով թալիբների ներկայացուցիչների հետ բանակցությունները նոր ամսաթիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ