News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատարանը մեկ տարվա բանտարկության է դատապարտել անցյալ տարի գեյից հարցազրույց վերցրած հեռուստալրագրողին, փոխանցում է AFP-ն:

Հեռուստալրագրող Մոհամմեդ ալ Գեյթիին, որը բազմիցս է արտահայտել ընդդեմ ԼԳԲՏ-ի իր դիրքորոշումը, մեղադրվում է նույնասեռականության քարոզչության եւ կրոնը չհարգելու համար:

Գիզայի դատարանը նրան նաեւ տուգանել է 3 հազար եգիպտական ֆունտով (147 դոլար) եւ որոշել, որ նա պատիժը կրելուց հետո մեկ տարի հսկողության տակ կլինի:

Գեյթին 2018 թվականի օգոստոսին LTC մասնավոր հեռուստաալիքի իր թոք շոուում հարցազրույց էր վերցրել գեյից եւ եթերում քննարկել նույնասեռականության հարցը: Հարցազրույցի ժամանակ գեյը հայտնել էր, որ սեքս աշխատող է եղել եւ հրապարակայնորեն խոսել էր այլ տղամարդու հետ իր հարաբերությունների մասին:

Հարցազրույցից հետո լրատվամիջոցների կարգավորման Բարձրագույն խորհուրդը հեռուստաալիքի աշխատանքը 2 շաբաթով կասեցրել էր «մասնագիտական խախտումների» պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ