News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ ԲՐիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկուշաբթի խորհրդարանում կներկայացնի Եվրամիությունից իր երկրի դուրս գալու այլընտրանքային ծրագիրը: Նա կփորձի պատգամավորներին բացատրել, թե կառավարությունն ինչ քայլեր է մտադիր կատարել Brexit-ի շուրջ բանակցությունները փակուղուց հանելու համար, որում գտնվում են «ապահարզանի» օրից ընդամենը ավելի քան 2 ամիս առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս քայլի պատճառն է անցյալ շաբաթ Համայնքների պալատում տեղի ունեցած քվեարկությունը, որով խորհրդարանականները մերժել են Brexit-ի պայմանների համաձայնագիրը, որը Մեյը կնքել էր Բրյուսելում, որից հետո Միացյալ Թագավորությունը բախվել էր ԵՄ-ից դուրս գալու կոշտ ացենարի իրական հնարավորությանը:

Դեռեւս հանելուկ է, թե ինչ է ներկայկացնելու «Բ» պլանը, սակայն մամուլն արդեն մի քանի ենթադրություններ է տարածել: Այսպես The Sunday Times-ը գրում է, որ կառավարությունը կարող է գնալ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ առանձին երկկողմ համաձայնագրի կնքման, որի հիման վրա հնարավոր կլինի լուծել Հյուսիսային Իռլանդիայի ապագա սահմանային ռեժիմի խնդիրը: Մինչդեռ Sky News-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ պաշտոնական Դուբլինը նման հնարավորությունը մերժել է, քանի որ «հույս չկա», որ նման համաձայնագիրը կարող է Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ համաձայնագրից բացառել, այսպես կոչված, բեքսթոփի կետը՝ Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո Օլսթերի մնալը ԵՄ մաքսային միության եւ եվրոպական միացյալ շուկայի մեջ:

Հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Մեյի ծրագիրը, այլեւ ծագած խնդիրների հանդեպ բրիտանական խորհրդարանի այն պատգամավորների մոտեցումը, որոնք ԵՄ-ից երկրի դուրս գալու հակառակորդներն են: Զգալով տորիների կառավարության թուլությունը՝ նրանք մտադիր են ընդլայնել Համայնքների պալատի լիազորությունները Brexit-ն իրականացնելիս պաշտոնական Լոնդոնի քաղաքականության մշակման եւ իրականացման գործում կամ նույնիսկ ավելին՝ միությունից դուրս գալու գործընթացը կասեցնելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ