News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի Ստրասբուրգում: Այն կտեւի մինչեւ հունվարի 25-ը, որի ժամանակ խորհրդարանականները նախատեսում են քննարկել հարցերի լայն շրջանակ՝ լրատվամիջոցների օբյեկտիվությունից ու ազատությունից մինչեւ մարդու իրավունքների պաշտպանություն՝ իրավաբանության, անվտանգության եւ համացանցի ենթատեքստում:

Նստաշրջանի մասնակիցներն առաջին օրը կհաստատեն պատվիրակությունների կազմը եւ ԵԽԽՎ նախագահ կընտրեն: Կազմակերպության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ առայժմ քննարկվում է գործող նախագհ Լիլիան Մորի Պասկիեի միակ թեկնածությունը:

Կներկայացվեն նաեւ Վրաստանի նախագահական ընտրություններում (հոկտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 28-ին) եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում (դեկտեմբերի 9-ին) կազմակերպության դիտորդների աշխատանքի արդյունքները: Հաջորդ օրերին քննարկումներ կընթանան այնպիսի թեմաներով, ինչպես լրացումների կատարումը հանրահավաքների մասին Վենետիկի հանձնաժողովի օրենսգրքում, մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների արդյունավետությունը, ԵԽ անդամ երկրներում շարիաթի իրավունքի նորմերի կիրառման հարցերի քննարկումը:

Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը կլինի ուշադրության կենտրոնում նաեւ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ քննարկումների ժամանակ: Կքննարկվի նման կարգի հանցագործություններին մասնակցության կամ մասնակցության կասկածանքի դեպքում քաղաքացիությունից զրկելու պրակտիկան: Հիմնարար իրավունքների թեմային անդրադարձ կլինի նաեւ ազատ եւ հրապարակային համացանցի վերաբերյալ քննարկումների ժամանակ, որը նախաձեռնողները նշում են օգտատերերին լայնածավալ հետեւելու, անհատական տվյալներ հավաքելու եւ մշակելու որոշ առցանց հարթակների անթույլատրելի գործողությունները:

Համացանցի գործոնն առկա է նաեւ լրատվամիջոցների օբյեկտիվության եւ ազատության վերաբերյալ քննարկումների օրակարգում: Այս թեմայով խորհրդարանականների քննարկմանը կներկայացնեն երկու բանաձեւի նախագիծ՝ ընտրությունների կամ այլ ժողովրդավարական գործընթացների ժամանակ քաղաքացիների անկախ տեղեկատվության կարեւորության մասին, ինչպես նաեւ քարոզչությանն ու ապատեղեկատվությանը հակազդելու մասին:

Ձմեռային նստաշրջանի ընթացքում սպասվում են Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նիինիստյոյի, ինչպես նաեւ այս երկրի ԱԳ նախարար Տիմո Սոյնիիի ելույթները, որը կընթերցի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հայտարարությունը:

Մինչեւ հունվարի 25-ը պատվիրակությունները պետք է ընտրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր դատավորներին: Իտալիան եւ Շվեդիան երեքական թեկնածու են ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ