Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մնացածի համար՝ փակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։