News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում –բողոք է ստացել «Սոնա եւ Միքայել» ՍՊԸ-ից՝ «Երեւան-Թբիլիսի-Երեւան» միջպետական երթուղիով իրականացվող ուղեւորափոխադրումների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, դիմումատուն նշել է, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից` 2017 թվականի մարտի 3-ին հայտարարվել է մրցույթ` «Երեւան-Թբիլիսի-Երեւան» երթուղին Երեւանի հյուսիսային ավտոկայարանից միկրոավտոբուսով սպասարկելու համար:

Մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ընկերությունը, որը նույն երթուղին սպասարկում է նաեւ Երեւանի կենտրոնական ավտոկայարանից: Դիմումատուն հայտնել է, որ «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը մրցույթը հաղթելուց ի վեր, ոչ մի օր Երեւանի հյուսիսային ավտոկայարանից ուղեւորափոխադրում չի իրականացրել: Այսինքն, «Երկու ընկերը» մասնակցել է մրցույթին՝ փաստացի ճանաչվելով հաղթող, սակայն երթուղին չի սպասարկել՝ վնաս պատճառելով թե ուղեւորներին եւ թե մրցակից ընկերությանը, որը իսկ իր խոսքով դուրս է մղվել շուկայից:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը` սպասարկման երեք տարի ժամկետով եւ մեկ ուղեւորի համար 6500 դրամ փոխադրավարձով:

Երթուղին Երեւանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար եւս որպես հայկական փոխադրող հաղթող է ճանաչվել նույն ընկերությունը` սպասարկման երկու տարի ժամկետով եւ մեկ ուղեւորի համար 6500 դրամ փոխադրավարձով:

Սակայն, հետագայում «Երկու ընկեր» ՍՊԸ-ն ինքնակամ որոշել է ուղեւորափոխադրումները իրականացնել միայն մեկ՝ Կենտրոնական ավտոկայարանից: Ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 2017 թվականի ապրիլից 2018 թվականի հոկտեմբերը ներառյալ, ընկերությունը Երեւանի հյուսիսային ավտոկայարանից որեւէ չվերթ չի իրականացրել:

Բացի այդ, Երեւանի կենտրոնական ավտոկայարանից Թբիլիսի ուղղությամբ ուղեւորափոխադրում է իրականացրել այն տրանսպորտային միջոցներով, որոնք պետք է սպասարկեին երթուղին Երեւանի հյուսիսային ավտոկայարանից: Այս հանգամանքը եւս խիստ խնդրահարույց է, քանի որ համաձայն ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների եւ ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին որոշման, փոխադրողի ընտրության մրցույթի ժամանակ հատուկ չափանիշներով գնահատվում են նաեւ տրանսպորտային միջոցները:

Փաստացի, «Երկու ընկեր» ընկերությունը երթուղին Երեւանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար կայացած մրցույթում հաղթել է՝ ներկայացնելով որոշակի տրանսպորտային միջոցներ, բայց ուղեւորափոխադրումներն իրականացրել է բոլորովին այլ միկրոավտոբուսներով, ինչի իրավունքը չուներ: Այս հանգամանքը կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության խաթարման:

Խնդիրն այն է, որ նույն մրցույթին մասնակցած եւ չհաղթած «Սոնա եւ Միքայել» ընկերության տրանսպորտային միջոցները ավելի քիչ միավոր են հավաքել, քան «Երկու Ընկեր» ՍՊ ընկերության կողմից առաջադրված այն տրանսպորտային միջոցները, որոնք հետագայում տվյալ մրցույթի շրջանակներում փաստացի չեն շահագործվել:

Այսպիսով ստացվում է, որ «Երկու Ընկեր» ՍՊ ընկերությունը հաղթող ճանաչվելով Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղին Երեւանի հյուսիսային ավտոկայարանից սպասարկելու համար, այդպես էլ փաստացի չվերթ չի իրականացրել, բացի այդ, մի մրցույթում հաղթող ճանաչված տրանսպորտային միջոցն օգտագործել է այլ ավտոկայարանից երթուղին սպասարկելու համար, ինչը կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակման եւ այլ ընկերությունների շուկայից դուրս մղման:

Հավելենք նաեւ, որ նույն մրցույթում մրցակից ընկերությունը առաջարկել է սպառողների համար ավելի շահավետ գին՝ 4500 դրամ՝ 6500-ի փոխարեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեեւ բարձրացված խնդիրը անուղղակիորեն բացասաբար է անդրադառնում մրցակցային իրավիճակի վրա, սակայն դրա կարգավորումը գտնվում է ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիազորությունների շրջանակում, ուստի ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները կներկայացվեն նախարարություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ