News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահի որդին՝ Ֆլավիու Բոլսոնարը բացատրել է անշարժ գույքի վաճառքից իր բանկային հաշվին դրամական միջոցների կասկածելի շարժը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Record TV-ին:

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Բրազիլիայի Ֆինանսական գործունեության վերահսկման խորհրդին, տեղեկացրել էին, որ 2017թ. ամռանը ընտրված սենատոր Ֆլավիու Բոլսոնարի հաշվին ստացվել է 48 վճար՝ յուրաքանչյուրը 2000 ռեալ (մոտ 500 հազ դոլար): Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում հաշվին եղել է 96 հազար ռեալ (մոտ 26 հազար դոլար): Ինչպես նշվել է, գումարը մուտք է արվել Ռիո դե Ժանեյրոյի Օրենսդիր ժողովի շենքում գտնվող բանկոմատով: Երկրի ֆինանսական մարմիններին անհանգստացրել է հաշվի համալրումը մասերով, ինչը կարող է վկայել միջոցների աղբյուրը թաքցնելու փորձի մասին:

Հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի երեկոյան, Ֆլավիու Բոլսոնարը պարզաբանել է, որ այն ժամանակ ինքը վաճառել էր իր բնակարանը եւ փողի մի մասը ստացել էր կանխիկ: Քաղաքական գործիչն իսկապես օգտագործել էր Ռիո դե Ժանեյրոյի խորհրդարանում գտնվող բանկոմատը, որտեղ նա աշխատում էր, որպեսզի գումարն իր հաշվին փոխանցի: Սակայն, բանկի սահմանափակումների պատճառով, նա միաժամանակ չի կարողացել միանգամից փոխանցել 2 հազար ռեալից ավելի գումար:

Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ հաշվի  հետ կապված բոլոր գործողությունները նշված են իր հարկային հաշվետվության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանը ժամանակավորապես դադարեցրել է Բրազիլիայի նախագահի որդու՝ Ֆլավիու Բոլսոնարի նախկին վարորդի՝ Ֆաբրիսիո Կեյրոսի դրամական միջոցների շարժի հետաքննությունը: Նշվել էր, որ հետաքննությունը կասեցնելու որոշումը կայացվել է հենց քաղաքական գործչի խնդրանքով: Ռիո դե Ժանեյրոյի Պետական դատախազությունը ցանկանում է պարզել, թե ինչու Ֆաբրիսիո Կեյրոսը, որը օրենսդրից աշխատավարձ էր ստանում, 2016-2017թթ. բանկային հաշվին ունեցել է 1.2 միլիոն ռեալ (ավելի քան 300 հազար դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ