News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը կառավարությանն առաջարկել է անցում կատարել էլեկտրամոբիլներին, Երեւանում ստեղծել լիցքավորման անվճար կայաններ, ինչպես նաեւ ազատել ԱԱՀ-ից:

«Անչափ կարեւոր է ԱԱՀ-ց ազատելը: Անչափ կարեւոր է բնապահպանության տեսանկյունից: Երեւանի համար առանձնապես կարեւոր է: Էլեկտրամոբիլները կարող են օգտագործել առաքման ծառայություններ մատուցող կազմակերպությունները: Սա զգալիորեն կնվազեցնի ապրանքների եւ ծառայությունների արժեքը»,- նշեց Միսակյանը:

Նրա խոսքով՝ հրաշալի կլիներ, եթե կառավարությունը, հաշվի առնելով էլեկտրամոբիլների մատչելիությունը, սկսեր ծառայողական մեքենաները էլեկտրամոբիլներով փոխարինել: Սակայն դրա զարգացման համար անհրաժեշտ են այդպիսի մեքենաների անխափան աշխատանքի ենթակառուցվածքներ:

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ գրեթե 10 օր առաջ այս ամենը քննարկվել է կառավարությունում, եւ հասականալի չէ, թե որն է առաջարկի էությունը, իսկ սպասարկման ոլորտի անցումը էլեկտրամոբիլներին կլորիկ գումար կպահանջի, ինչը զգալիորեն կմեծացնի դրանց արժեքը, Միսակյանը նշեց, որ եթե կառավարությունն այդ մասին խոսում է, նշանակում է մեխանիզմներ էլ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ