News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուժեղ ձյան տեղումները հարվածել են Արեւելյան Կանադայի նահանգներին: Ինչպես կիրակի օրը հաղորդել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, օրվա ընթացքում առանձին վայրերում կարող է տեղալ մինչեւ 50 սմ ձյուն:

Հորդառատ տեղումները սկսվել են շաբաթ լույս կիրակիի գիշերը: Այսպիսով, Նոր Շոտլանդիայի ատլանտյան շրջաններում՝ Նյու Բրանսուիկում եւ Էդուրադ արքայազնի կղզում, ըստ կանխատեսման, որոշ վայրերում կթափվի մինչեւ 50 սմ ձյուն, ինչը գերազանցում է տեղումների ամսեկան նորմը:

Միեւնույն ժամանակ, ձյան տեղումներն ուղեկցվում են ուժեղ քամիով, որի արագությունը հասնում են 100 կմ/ժ-ի (28 մ/վրկ): Կանադայի այս հատվածում, ձյան տեղումները տեղ-տեղ կարող են փոխակերպվել սառցե անձրեւի: Տվյալ տարածաշրջանի իշխանությունները, ինչպես հաղորդում է CTV հեռուստաալիքը, այս առնչությամբ պատրաստվում են էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների` պայմանավորված էլեկտրացանցերի վնասմամբ:

Քվեբեկի եւ Օնտարիոյի արեւելյան նահանգներում նաեւ ձյան առատ տեղումներ են՝ որոշ տեղերում մինչեւ 30 սմ ձյուն կարող է տեղալ: Մոնրեալի, Քվեբեկ Սիթիի (Քվեբեկի նահանգ) եւ Օտտավայի (Օնտարիո նահանգ) օդանավակայանների իշխանությունները տեղեկացրել են, որ տասնյակ թռիչքներ են հետաձգվել եւ չեղյալ հայտարարվել: Հաղորդվում է, որ Մոնրեալում մոտ 13 հազար էլեկտրաէներգիայի սպառողներ արդեն առանց լույսի են մնացել, եւ այդ թիվը կարող է աճել օրվա ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ