News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է ԱԺ-ում մի շարք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: Հունվարի 21-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, նրանք լիահույս են, որ «Իմ քայլը» դաշինքը, ունենալով խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը, ուշադրություն կդարձնի ընդդիմության բարձրացրած հարցերին:

«Եվ խնդիրները կլուծվեն փոխըմբռնման ճանապարհով, քանի որ դրանից միայն հայ ժողովուրդը կշահի», - հավելեց նա:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ինքը չափից ավելի լավատես չէ այն հարցում, որ խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր նախաձեռնությունները ներկայիս իշխանությանը աջակցությունը կստանան, կամ ընդդիմադիրները կքվեարկեն խորհրդարանական մեծամասնության առաջարկած բոլոր նախաձեռնությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ