News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԺ-ն իրավասություն չունի քննարկել կոնկրետ մարզպետի պարգեւատրման հարցը. գոյություն ունի հաշվեքննիչ պալատ, գոյություն ունի Պետական վերահսկողության ծառայություն, եթե նրանք խախտում կարձանագրեն, ԲՀԿ-ն երբեք չի խորշի այդ խպախտման քաղաքական եւ իրավական գնահատականը տալուց: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով աղմուկ հանած փաստին, որ որոշ մարզպետներ իրենք իրենց պարգեւատրել են: Անգամ Արարատի մարզպետ  Գարիկ Սարգսյանն իրեն պարգեւատրել է իր աշխատավարձի 104,5 տոկոսի չափով, իսկ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն էլ հասրել էմիրեն պարգեւատրել միանգամից երկու անգամ:

«Մենք, որպես պետական բյուջեի նպատակային ծախսման հարցում շահագրգիռ քաղաքական ուժ, շահագրգռված ենք, որ ոչ մի լումա չծախսվի ոչ նպատակային: Բայց գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք, որը մենք պարտավոր ենք պահպանել ցանկացած շփումներում: Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի, արդյոք մարզպետն իրավունք ուներ իրեն պարգեւատրել, թե ոչ»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Այդուհանդերձ, նա ներկայացրեց իր անձնական կարծիքը՝ նշելով. «Ընդհանրապես, պարգեւատրումները գործող աշխատանքային օրենսգրքի հիման վրա, որպես կանոն կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա: Քանի որ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, այս առումով կասկածելի է պարգեւատրման հիմքը»:

Տպել
Ամենաշատ