News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների այս փուլում լուծարումը նպատակահարմար չէ: Այս մասին հունվարի 21-ին Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքերով, Մշակույթի նախարարությունը ոչ պակաս ներդրում է ունեցել Հայաստանի անվտանգության ապահովման եւ պետության շինարարության գործում, քան բանակը: Պատգամավորը համոզված է, որ այս հարցը լուրջ քննարկման կարիք ունի, բայց, միանշանակ, որոշումը վաղաժամ է: «Հնարավոր է՝ կառավարությունը ներկայացնի այնպիսի ձեւաչափ, որը կցրի մեր մտավախությունները: Բայց մինչ օրս որեւէ քննարկում չի եղել, եւ ես չեմ կարող այդպիսի պատասխանատվություն վերցնել ինձ վրա եւ որեւէ հայտարարություն անել ամբողջ կուսակցության անունից», - ավելացրեց Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ