News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք նոր քաղաքական մշակույթի ձեւավորման ականատեսներ ենք: Հունվարի 21-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ այժմ «հարվածի տակ» են հայտնվում ոչ թե առանձին մարդիկ, այլ հարցերի բովանդակալից մասը: Բացի այդ ձեւավորվում է նաեւ կառուցողական քաղաքական դիսկուրս:

Նա նաեւ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ 7-րդ գումարման խորհրդարանի 11 մշտական հանձնաժողովներից 3-ը  գլխավորում են ընդդիմադիր ուժերը: Ընդ որում Մակունցն ընդգծեց, որ  նման մոտեցումն առաջին անգամ է: «Մարդու իրավունքների հետ կապված հարցերն անընդհատ բարձրացվում են եւ շատ կարեւոր է, որ տվյալ հանձնաժողովը գլխավորի ընդդիմությունը»,- հավելեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ