News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանում, դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը։

Նշենք որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող  տեղեկությունները։

Խոսքը վերավերվում է Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Նախքան նախնական դատական նիստը  սկսելը դատավորը կողմերից հետաքրքրվեց, թե  հարդյոք  նրանք կողմ են, որ վեճը  լուծվի հաշտությամբ։

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը նշեց, որ իրենք պատրաստ են հաշտության,  եթե պատասխանողը հերքի իր կողմից հնչեցրած արտահայտությունները։

Արթուր  Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը,  սակայն նշեց, որ  չեն կարող հաշտվել։ Ըստ պատասխանողի՝  Վանեցյանի հնչեցրած  արտահայտությունները չեն վերաբերվում Սեդրակ Քոչարյանին։ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Արթուր Վանեցյանն այս  գործով  ոչ պատշաճ պատասխանող է։ Ըստ  նրա՝  այս  գործով պատասխանող պետք է  ճանաչվեր Հայաստանի  Հանրապետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ