News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անթույլատրելի է պետական բյուջեի հաշվին խոշոր հավելագումարներ վճարել: Հունվարի 21-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով  մարզպետների հետ կապված աղմկալի պատմությունը:

Նրա խոսքով՝ դեռ երբ քաղաքապետարանը քննարկում էր հավելագումարների համար բյուջետային հատկացումների հարցը, նրանք նշեցին, որ դա վատ պրակտիկա է եւ որ անհրաժեշտ է աշխատավարձերը բարձրացնել, բայց այդքան մեծ թվով աշխատակցիների բյուջեից նման բարձր հավելագումարներ չտալ:

«Մարզպետների կողմից ընդունված կանոնները անընդունելի են, քանի որ ընդամենը մի քանի ամսվա աշխատակիցները չէին կարող նման բարձր հավելագումարներ ստանալ», - եզրափակեց Սամսոնյանը:

Նշենք, որ նախօրեին մի շարք մարզպետներ իրենց եւ մի շարք աշխատակիցների համար լրիվ ամսական աշխատավարձի կամ կեսի չափով հավելագումարներ են դուրս գրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ