News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին եւ մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին: Այս մասին հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Հաղորդագրությունում, նաեւ ասվում է.

«Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական ակտը դեռեւս պատրաստ չի, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:

Հիշեցնենք, որ դեռեւս 18.01.2019 թ․ պաշտպանների կողմից նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, սակայն դատական ակտը պաշտպաններին, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չտրամադրելով ընդհանուր իրավասության դատարանը խոչընդոտում է բողոքարկման իրավունքի իրացումն՝ անհարկի ձգձգելով վերաքննիչ ատյանում գործի քննության ժամկետները:

Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը դատարանի կողմից՝ միաժամանակ արձանագրելով ներպետական դատական ատյանների անարդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ