News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը եւ Ազգային Անվտանգության ծառայությունն այլեւս քաղաքականացված կառույցներ չեն: Հունվարի 21-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խորհրդարանական  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ նման կառույցների քաղաքականացումն անթույլատրելի է եւ դրանց նախարարությունների վերածելը՝ չափազանց անցանկալի:

Մակունցը կարծում է, որ մինչեւ հեղափոխությունը եւ´ Ոստիկանությունը եւ´ ԱԱԾ-ն կուսակցական եւ անձնական նպատակներով էին օգտագործվում: Սակայն երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, տվյալ կառույցները ծառայում են բացառապես Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց շահերին:

«Ցանկացած հանգամանքներում նման կառույցների գլխավոր խնդիրը Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե որեւէ կուսակցության ներկայացուցչի կամ որեւէ մասնավոր անձի», - ասաց նա՝ հավելելով, որ որոշումն այն մասին, պետք է արդյոք այդ կառույցները հաշվետու լինեն վարչապետին, նրանք դեռ չեն քննարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ