News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանական իշխանությունները 2018թ. նոյեմբեր-հունվար ամիսներին ավելի քան 8,6 հազար ապաստան հայցողների են արտաքսել ԵՄ այլ երկրներ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է «Suddeutsche Zeitung» թերթը՝ վկայակոչելով  Միգրացիայի եւ փախստականների դաշնային գերատեսչության (BAMF) պատասխանը՝ Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորի Ուլի Իելիպկի համապատասխան հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով, Գերմանիայի համար դա ԵՄ սահմաններում տեղահանության պատմական առավելագույնն է: Տեղահանվածների թվաքանակը զգալիորեն աճել է նաեւ 2017-ի համեմատ` 12 ամիսների 7102 մարդուց մինչեւ 11 ամիսների 8658 մարդ: 2018թ.-ին Գերմանիայում ապաստան խնդրող յուրաքանչյուր երրորդ պահանջն ընկավ Դուբլինյան Համաձայնագրի դրույթների ներքո, այսինքն, դիմումատուի պատասխանատվությունը հանձնվեց Եվրամիության մյուս անդամ պետությանը: Համաձայն այս համաձայնագրի, կոնկրետ անձին ապաստան տրամադրելու հարցով պետք է զբաղվի այն երկիրը, որտեղ այդ անձն առաջին անգամ գրանցվել է՝ Եվրոպա ժամանելուց հետո:

Անավարտ 2018թ.-ի ընթացքում BAMF գերմանական գերատեսչությունը ԵՄ այլ երկրներ ավելի քան 51.5 հազար դիմում է ուղարկել՝ ԳԴՀ-ում գտնվող փախստականների ընդունման համար: Ընդ որում, այդ հարցումներից ավելի քան 35 հազարը հաստատվել են: Պաշտոնյաները նաեւ նշել են կատարված հարցումների համաչափության զգալի աճ: Եթե ​​2017թ.-ին այդ թիվը կազմել է որոշումների ընդհանուր թվի 15.1 տոկոսը, ապա 2018թ․-ին այն հասել է 24.5 տոկոսի:

Անցյալ տարի գերմանական իշխանությունները չկարողացան որևէ միգրանտ ուղարկել Հունգարիա: Հունգարիայի վարչապետ, եվրոսկեպտիկ Վիկտոր Օրբանը բազմիցս քննադատության է ենթարկվել Եվրամիության կողմից` Դուբլինյան ​​համաձայնագրի բարեփոխմանը խոչընդոտելու եւ հակամիգրացիոն քաղաքականության համար: Միայն 5 հոգի է փոխանցվել Հունաստանին, որտեղ, ըստ գերմանական կառավարության, փախստականների փոխանցման վերաբերյալ դիմումների մեծամասնությունը մերժվում է անհիմն կերպով: Բուլղարիա միգրանտների տեղահանումը նույնպես բարդանում է մի շարք հանգամանքներով՝ արտահանձնման երեք դեպքերից երկուսի դեպքում` դատական կարգով կասեցվել է արտահանձնման գործընթացը: Մյուս կողմից էլ, 2018թ․-ին Իտալիային է փոխանցվել  Գերմանիայից ԵՄ այլ երկրներ արտաքսված յուրաքանչյուր երրորդ դիմումատուն:

Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրները Գերմանիային են հանձնել 7205 միգրանտների, որոնց գրեթե կեսն արտաքսվել է հունական իշխանությունների կողմից:

2018 թվականի ամռանը Եվրամիության ղեկավարները պարտավորվեցին բարեփոխել Դուբլինյան համաձայնագիրը: Եվրոպական քաղաքական գործիչները բազմիցս նշել են, որ միգրացիոն ճգնաժամը խոչընդոտել է ներգաղթյալների տեղաբաշխման աշխատանքներին, եւ եվրոպական շատ երկրներ հրաժարվում են փախստականներ ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո է հատկացրել զինամթերքի արտադրության համար
Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական...
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում զգալի հետընթաց է գրանցվել. Փոխարտգործնախարար
Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներով։ Սակայն չի կարելի ասել, որ առաջընթաց է գրանցվել...
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մեկնաբանությունը՝ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի առթիվ
Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև...
Ամենաշատ