News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկյացուցիչների պալատում տեղերի մեծամասնությունը ստացած նորընտիր դեմոկրատների գերակշիռ մասն այս պահին պատրաստ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի ընթացակարգ սկսելուն, հայտնում է Axios համացանցային պարբերականը:

Վերջին 2 շաբաթում պարբերականը շփվել է Կոնգրեսի ստորին պալատի նոր կազմի 64 դեմոկրատներից յուրաքանչյուրի հետ, եւ միայն փոքր մասն է հայտարարել, որ իմփիչմենթի գաղափարին աջակցել է: Այսպես՝ Ներկայացուցիչների պալատից 48 դեմոկրատներ կարծում են, որ Կոնգրեսը պետք է սպասի Մյուլլերի «ռուսական գործի» վերջնական եզրակացությանը: 64 դեմոկրատներց 6-ն աջակցել է ԱՄՆ նախագահի շուտափույթ իմփիչմենթի գաղափարին:

Դեմոկրատական մեծամասնությունը ինմփիչմենթի քննարկմամբ շահագրգռված չէ մինչ այն, երբ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը կավարտի 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանին մեղսագրվող միջամտության հետաքննության իր աշխատանքը:

Դրա փոխարեն, Կոնգրեսի անդամները շեշտել են գործադիր իշխանությանը հսկելու գործառույթի իրականացման անհրաժեշտությունը, դա ներառում է նաեւ Թրամփի, նրա նախընտրական արշավի եւ վարչակազմի դեմ սեփական հետաքննության անցկացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ