News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խանութից խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւանի բնակիչը՝ ծնված 1977թ., խանութից գողություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝Արմավիրի մարզի՝ 1995թ. ծնված բնակչի հետ, 2017 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող խանութի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս, իսկ ընկերը, կանգնելով մուտքի դռան մոտ, հսկել է տարածքը: Այնուհետեւ Երեւանի 42-ամյա բնակիչը դուրս է բերել տարբեր տեսակի ծխախոտներով լի պարկ, ալկոհոլային խմիչքներ, քաղցրավենիք եւ այլ իրեր, այդ թվում՝ գումար, բանկային քարտ,  որոնք նրանք տեղափոխել են  Երեւանի բնակչի վարձակալած բնակարան։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ նույն օրը Արմավիրի մարզի 24-ամյա բնակիչը գողացված բանկային քարտով կատարել է կանխիկացման գործարք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի 42-ամյա բնակչին եւ Արմավիրի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ