News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ներկայիս իշխանությունը մեկ տարի առաջ հայտարարում էր, որ ուժայինները պետք է խորհրդարանին հաշվետու լինեն, սակայն հիմա նրանք ճիշտ հակառակն են ասում: Հունվարի 21-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հայտարարում է, որ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, չպետք է խորհրդարանի ենթակայության ներքո լինեն, սակայն մեկ տարի առաջ, երբ նրանք ընդդիմությունում էին, Արարատ Միրզոյանը պահանջում էր, որ դրանք ԱԺ-ին հաշվետու լինեն:

«Այլ կերպ ասած նրանք կարող են իշխանության ձեռքում ռեպրեսիվ զենք լինել:  Այժմ, խորհրդարանի խոսնակ դառնալով, Միրզոյանը փոխեց իր կարծիքը: Իհարկե, դեռ չի կարելի վստահ ասել, որ ներկայիս իշխանություններն այդ կերպ կօգտագործեն Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ն: Սակայն մենք պետք է հարցին ինստիտուցիոնալ լուծում տանք,այլ ոչ թե իշխանության այս կամ այն ներկայացուցիչների բարի կամքին հույս դնենք», - հավելեց նա:

Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն կառավարությունից հանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ պատգամավորի, նա դա արել է երկու պատճառով. Առաջին հերթին դրանք սեփական վերահսկողության տակ առնելու համար, իսկ երկրորդ, որպեզի կոալիցիոն կառավարության բանակցությունների ժամանակ դրանց ոչ մի կուսակցական ուժ չհավակնի:

«Նախորդ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը  ղեկավարում էր մեր ընդհանուր «Ելք» խմբակցությունը: Նա այն ժամանակ էլ դեմ էր արտահայտվում դրան՝ քննադատելով սուպերվարչապետական համակարգը: Այս խոսքերը հնչում էին նաեւ կուսակցական նիստերին, որոնց ձայնագրությունները պահպանվել են», - նկատեց Գորգիսյանը:

Ըստ պատգամավորի՝ համոզիչ չէ նաեւ իշխանությունների այն փաստարկը, որ Ոստիկանության եւ ԱԱԾ-ի գործունեությունը գաղտնի տարրեր է պարունակում, հետեւաբար խորհրդարանին հաշվետու լինելու մասին խոսք չի կարող լինել:

«Ոչ ոք չի խնդրում հատուկ գործողությունների ընթացիկ մանրամսները բացահայտել: Բանակն էլ բոլորովին հանրային չէ: Այնուամենայնիվ, ՊՆ-ն հաշվետու է խորհրդարանին որպես ԶՈՒ-ն ձեւավոևրող մարմին», - ասաց Գորգիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ