News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիբանանից արաբական երկրներին կոչ են արել օգնել դադարեցնել Սիրիայի վրա Իսրայելի հարվածները: Միջազգային հանրությունը եւ արաբական երկրները պետք է ջանքեր ներդնեն եւ դադարեցնեն Սիրիայի վրա Իսրայելի հարվածները, հայտարարել է լիբանանցի պատգամավոր Ալի Ասեյրյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Երկրները Սիրիայում սովորական կյանքը վերադարձնելու ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ ի դեմս իրենց կառավարողների շարունակում են Սիրիայի դեմ անհեթեթ պատերազմը, որը տառապել է իսրայելական ագրեսիայի պատճառով, վերջին անգամ՝ անցյալ գիշեր: Սա հաստատում է Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար միջազգային հանրության եւ արաբական պետությունների ջանքերի ներդրման անհրաժեշտությունը»,- NNA ազգային գործակալության փոխանցմամբ՝ ասել է լիբանանցի պատգամավորը:

Ասեյրյանը շեշտել է, որ «ՄԱԿ-ն պետք է քննություն հանձնի՝ իր որոշումների հանդեպ տարածաշրջանի բնակիչների վստահությունը վերադարձնելու համար»:

Անցած գիշեր իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում Իրանական պահեստների վրա, որոնք կրակ են բացել ռմբակոծությանը մասնակցած օդանավերի ուղղությամբ: Հարձակումը, որի նման հարձակում անցյալ տարվա մայիսից չէր եղել, զինվորականներն անվանել են նախօրեին գրանցված Գոլանի բարձունքները հրթիռակոծելու փորձի պատասխան:

Երկուշաբթի ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնից հայտնել են, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն երկուշաբթի գիշերը Սիրիայի տարածքի վրա ավիահարվածներ է կատարել արեւմտյան, հարավարեւմտյան եւ հարավային ուղղություններով, զոհվել է 4, վիրավորվել 6 սիրիացի զինվորական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ