News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում առյուծները կերել են մի տղամարդու, ով մտել է նրանց վանդակը՝ հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Times now news-ին։

Հունվարի 20-ին, կեսօրից հետո, հնդիկն առանց տոմսի ներթափանցել է Մոխալի քաղաքի գազանանոց եւ մտել ասիական առյուծների վանդակը։ Դրա համար նա ստիպված է եղել հաղթահարել մի քանի մետրանոց ցանկապատը, որի վրա փշալարեր են եղել։

Դա նկատել են ավտոբուսների վարորդները, որոնք զբոսաշրջիկներին գազանանոց են տանում։ Նրանք շտապօգնություն, ոստիկանություն են կանչել եւ պատմել են, որ հնդիկին մոտ տասը րոպե հոշոտում էին երկու առյուծներ։ Վանդակում գտնվող մյուս երկու առյուծները դրան չեն մասնակցել։

Տուժածին հանել են վանդակից եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նրանք ասել են, որ տղամարդը աջ աչքի եւ պարանողի ուժեղ վնասվածքներ է ստացել, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ ազդրի կտրվածքներ՝ հայտնում է The Indian Express-ը։

Միջադեպից հետո գազանանոցը ժամանակավորապես փակել են։ Մահացածի մոտ չի եղել ո՛չ բջջային հեռախոս, ո՛չ փաստաթղթեր։ Արտաքինից տղամարդը 22-25 տարեկան է։

Ասիական առյուծները միայն Հնդկաստանի տարածքում են ապրում եւ մեռնող տեսակ են համարվում։ 2015թ․ տվյալներով՝ աշխարհում մնացել է ընդամենը 523 ասիական առյուծ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ