News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Facebook սոցցանցում արդեն մի քանի օր է պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանի աջակցության համար պետցիա է տարածվում, որը շարունակվում է Մոսկվայի մեկուսարանում կալանավորված մնալ:

Պետիցիայում մասնավորապես նշվում է. «Անցյալ տարվա նոյեմբերին մասնավոր կլինիկայում վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանի անցկացրած րինոպլատիկայից հետո ինչ-որ բան այնպես չի եղել եւ պացիենտին վերակենդանացման բաժնում սկսել են փրկել: Փառք Աստծո փրկել են: Ողջ է եւ հուսով եմ առողջ է:

Այսօրվա դրությամբ գործի երեք մասնակիցներից կալանքի տակ է միայն  Գեւորգ Ստեփանյանը եւ կլինիկայի ղեկավարը, ինչպես նաեւ անեստեզիոլոգը, ով տնային կալանքի տակ է:

18.01.2019-ին կայացավ Գեւորդ Ստեփանյանի կալանքի երկարաձգման (երկարաձգվել է մինչեւ 19.02.19.) հարցով դատական նիստը եւ Մոսկվայի քաղաքային դատարանում կալանքի բողոքը մերժվեց:

Քննությունը եւ դատախազությունը դատարանին համոզել են, որ Ստեփանյւանը ՌԴ քաղաքացի չէ, ՌԴ-ում մշտական բնակության վայր եւ աշխատանք չունի, հետեւաբար կարող է թաքնվել քննությունից:

Կալանքի երկարաձգման նիստին ներկա էին բնակարանի սեփականատերը, որը պատրաստ է տնային կալանքի ընթացքում այն տրամադրել Ստեփանյանին եւ ՌԴ-ում Հայաստանի հյուպատոսը, որը բերել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանի երաշխավորագիրը՝ Ստեփանյանի համար որպես խափանման միջոց տնային կալանքն ընտրելու միջնորդությամբ:

Սակայն կամ անհրաժեշտ արարողակարգի կամ պաշտպանական կողմի բացթողումների պատճառով նրանք դատարանին որպես գործընթացի մասնակիցներ չէին հայտարարվել եւ չէին կարողացել հնչեցնել իրենց կարծիքը»,- նշվում է պետիցիայում:

Պետիցիայի հեղինակները դիմում են բոլորին, ովքեր անտարբեր չեն մարդու ճակատագրի հանդեպ, հատկապես նրանց, ովքեր ՌԴ-ում հայտնի եւ հարգված մարդիկ են, փետրվարին գալ դատարան, երաշխավորագրով միջնորդություն ուղարկել, որ Ստեփանյանը տնային կալանքի տակ էլ կսպասի դատական նսիտին»:

Այս պահին պետիցիան ստորագրել է 2 567 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ