News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


2018թ. սեպտեմբերի 11–ի հայտնի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստին ասաց Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը։

Նշենք, որ 2018թ. սեպտեմբերի 11–ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով Քոչարյանի ընտանիքի եւ «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման սխեմայի մասին, ասել էր հետեւյալը.

«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում է՝ մենք ոչ մի բան չունենք․ փաստերով կխոսենք, եւ կհրապարակեմ, թե ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել: Ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ վեց միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացած այլ ունեցվածքները... ապօրինի հարստացումն իրենց չի սպառնում, որովհետեւ ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումով է հարուցված քրեական գործը»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը դատարանից պահանջում է հրապարակայնորեն հերքել Վանեցյանի հնչեցրած հիշյալ արտահայտությունները, քանի որ ըստ հայցվոր կողմի՝ դրանք զրպարտություն են պարունակում։

Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի խոսքով, սակայն Արթուր Վանեցյանը նկատի չի ունեցել Սեդրակ Քոչարյանին, այդ արտահայտությունները չեն վերաբերվում նրան եւ չեն կարող նրան ուղղված համարվել։

Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի պնդմամբ, սակայն 6 մլն դոլար կաշառքի վերաբերյալ Վանեցյանի հնչեցրած արտահայտությունը վերաբերվում է հենց «Կոնգրես» հյուրանոցին, որի բաժնետերը Սեդրակ Քոչարյանն է։

Անի Ալավերդյանը պատասխանող կողմից պահանջեց մանրամասներ ներկայացնել փողերի լվացման փաստով  հարուցված քրեական գործի մասին եւ հիմնավորել, որ այդ գործով Սեդրակ Քոչարյանն ունի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ։ Հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին՝ պարտավորեցնել Արթուր Վանեցյանին այս գործով ցուցմունք տալ, ինչը, սակայն դատարանը մերժեց։

Ալավերդյանը դատարանին հայտնեց, որ առաջիկայում  դատարանին կներկայացնեն նաեւ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են Սեդրակ Քոչարյանի՝ «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր լինելու փաստը։

Նշենք, որ հայցվոր կողմը պատասխանող Արթուր Վանեցյանից նյութական փոխհատուցում չի պահանջում։

Այսօրվա դատական նիստին դատարանը  որոշեց ժամանակ տրամադրել հայցվոր կողմին՝ Սեդրակ Քոչարյանի՝ «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր լինելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 25–ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ