News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցը հաղորդել է, որ հոկտեմբերին եւ նոյեմբերին տեղի են ունեցել հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են շահագրգիռ կողմերը եւ հաշվի են առնվել հասարակական վայրերում ծխելու արգելքի բոլոր դրական եւ բացասական կողմերը, սակայն դա այդպես չէ: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գործարար Ժորա Փանոսյանը՝ մեկնաբանելով Առողջապահության նախարարության առաջարկած ռեզոնանսային օրինագիծը` կապված հանրային վայրերում ծխելու արգելքի մասին, ինչպիսիք են ռեստորանները, սրճարանները եւ նույնիսկ նարգիլեանոցները:

Փանոսյանի խոսքով, առողջապահության նախարարության շենքի դիմաց հավաքվածները, ովքեր բողոքում են այդ ոչ միանշանակ որոշման դեմ, Առողջապահության նախարարության ներկայացուցչին հայտնել են, որ նարգիլեանոցների գործելու հարցում իրենք հենց շահագրգիռ կողմն են, սակայն իրենց հետ որեւէ քննարկում չի եղել: «Ոչ ոք մեզ ոչինչ չի հարցրել: Ոչ ոք մեզ հետ սեղան չի նստել եւ նույնիսկ չի տեղեկացրել դրա մասին: Մենք ծանոթացանք այս օրինագծին եւ փորձում ենք դրա դեմ պայքարել», - պարզաբանել է Փանոսյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է գործարարը, Առողջապահության նախարարության աշխատակիցը հավաստիացրել է նրանց, որ այս հարցի շուրջ քննարկումներ կրկին կանցկացվեն եւ իրենց կհրավիրեն որպես մասնակիցների, սակայն բողոքի ակցիայից 2-3 ժամ հետո, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, խոսելով լրագրողների հետ, ասաց. որ այս հարցի շուրջ հանրային քննարկումներն արդեն տեղի են ունեցել, եւ ներկայացված են բոլոր շահագրգիռ կողմերը:

Ժորա Փանոսյանը նշել է, որ ակնկալում են ստանալ Կառավարության, Պետական ​​եկամուտների կոմիտեի աջակցությունը՝ հավելելով, որ եթե տվյալ օրինագիծն ընդունվի, ապա դա կարող է հարված հասցնել երկրի առանց այդ էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակին, քանի որ հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը: «Երկրորդ, պետբյուջեն կստանա ավելի քիչ ֆինանսական միջոցներ: Երրորդ` այն կհարվածի զբոսաշրջությանը: Այսինքն, այն հարված կհասցնի Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը: Չորրորդ, դա կհարվածի Հայաստանում ներդրումներին, ինչի մասին այդքան խոսում են», - համոզված է գործարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Դուբլինի իշխանությունները մտադիր են փողոցային վաճառողի արձանը պաշտպանել զբոսաշրջիկների «ոտնձգություններից»
Դուբլինի քաղաքային խորհուրդը դիտարկում է արձանը պաշտպանելու ուղիները, որը հագած է 17-րդ դարի բաց զգեստ...
Ամենաշատ