News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես տեսել եմ, թե ինչպես է ուսուցիչը վիրավորում աշակերտին, ինչպես է ուսուցիչը ոչ սթափ վիճակում դասի հաճախում, բայց այդ խնդիրների լուծումը չպետք է լիներ ուսուցչի էթիկայի նորմեր ու վարքականոն սահմանելու փաստաթղթի շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, «ԿԳՆ-ն կանոնակարգում է ուսուցչի վարքը․ ի՞նչ կարող է անել եւ ի՞նչ չի կարող անել մանկավարժը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Զեմֆիրա Քալաշյանը:

Նրա խոսքով, ԿԳՆ-ի կողմից ներկայացված ուսուցչի էթիկայի նորմերը կամ ուսուցչի վարքականոնը չի ծառայելու իր նպատակին։ «Մենք կրթության ոլորտում ունենք բազմաթիվ օրենքներ, նախագծեր, որոնք գրված են, սակայն կիրառություն չեն ստացել։ Ես կողմնակից եմ վարքականոնում գրված շատ դրույթների հետ, որ պետք է հարգալից լինել, որ պետք է ծնողական համայնքի հետ կապը պահի, բայց որքանո՞վ է այս նախագիծը իրական եւ որքանո՞վ է այն բարձրացնելու կրթության որակը»:

Զեմֆիրա Քալաշյանը վստահություն հայտնեց, որ այս փաստաթուղթը որեւէ արդյունավետություն չի ունենալու, որովետեւ ուսուցչական կոլեկտիվները չեն խոսելու իրենց ներսում խնդիրների մասին. «Որքան էլ մի ուսուցիչը բացասական բան անի, կոլեկտիվը չի խոսելու դրա մասին: Բոլոր այն կոլեկտիվներում, որտեղ կան կոնֆլիկտներ, սա դառնալու է միջոց կոլեկտիվում կոնֆլիկտ ավելի թեժացնելու համար»:

Տպել
Ամենաշատ