ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 21-ին, կազմել է 485.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.67 դրամ (նվազել  է 1.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.83 դրամ (նվազել է 5.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.31 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 241.28 դրամ, ոսկի՝  20,029.21 դրամ, պլատին՝ 12,492.91 դրամ: