News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ  Բենիամին Նեթանյահուն Սիրիային հասցված գիշերային ավիահարվածներից հետո հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ  է ցանկացած երկրին պատասխան հարված հասցնել, որն իր ահմար սպառնալիք կներկայացնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք գործում ենք Իրանի եւ սիրիական ուժերի դեմ, որոնք աջակցում են Իրանի ագրեսիային: Ով էլ որ փորձի վնասել մեզ, մենք նրան պատասխան հարված կհասցնենք: Ով էլ որ սպառնա ոչնչացնել մեզ, պատասխանատվություն կկրի դրա համար», -«Ռամոն» օդանավակայանի հանդիասավոր բացմանն ասել է Նեթանյահուն:

Մեկնաբանելով Իրանի կողմից հրթիռի արձակումը՝ Նեթանհայուն ընդգծել է, որ Իսրայելը աչք չի փակի նման ագրեսիվ գործողությունների վրա:

Անցյալ գիշեր իսրայելցի զինվորականները հարվածներն են հասցրել  Սիրիայում իրանական զենքի պահեստնետրին եւ ՀՕՊ մի քանի մարտկոցներն, որոնք կրակ են բացել ռմբակոծությունների ժամանակ գործարկված ինքնաթիռների վրա:

Անցյալ տարվա մայիսից հետո կատարված ամենամեծ հարձակումը զինվորականները անվանել են պատասխան նախօրեին Հոլանի բարձունենքրեը հրթիռակոծելու փորձին:

Երկուշաբթի ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը հայտնել է, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն կիրակի լույս երկուշաբթի գիշերը երեք ավիահարված է հասցրել  Սիրիայի տարածքին՝ արեւմտյան, հարավարեւմտյան եւ հարավային ուղղություններով, չորս սիրիացի զինվորական մահացել է, 6-ը վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ