News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Հայաստան` զվարճանալու, նարգիլե ծխելու, ինչը հեշտ հասանելի է հանրապետությունում: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գործարար Ժորա Փանոսյանը:

Գործարարի ասելով, ինքը հաճախ է առիթ ունենում շփվելու ռուս զբոսաշրջիկների հետ, եւ նրանք բազմիցս շեշտել են, որ Հայաստանը նման է դրախտի: «Համեմատած տարածաշրջանի շատ այլ երկրների հետ՝ մեր ծառայությունների մակարդակը, նարգիլեի պատրաստման ձեւերը, պայմանները, գնային մատչելիությունը եւ շատ այլ բաներ մրցակցությունից դուրս են, եւ այս հարցերում մենք առաջատար ենք: Եվ հիմա ցանկանում են մեզ առաջարկել հրաժարվել նարգիլեանոցներից: Եվ ի՞նչ: Դուք առաջարկում եք զբոսաշրջիկներին ցույց տալ Գառնին, Գեղարդը եւ վե՞րջ: Այն կտեւի երկու օր, իսկ հետո՞: Ռուս զբոսաշրջիկը գալիս է այստեղ հաճույքների մատչելիության համար: Մենք չպետք է զրկենք զբոսաշրջիկներին դրանից», - ասել է Փանոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ