News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջեւ քաղաքական եւ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

ՀՀ դեսպանը եւ ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: ՀՀ դեսպան Թումանյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջերս մամուլում Իրանի Գլխավոր շտաբի պետին վերագրվող հայտարարությանը, վերահաստատեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն շարունակում զորակցել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ