News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը իրեն պարգեւատրել է իր աշխատավարձի 67.16 տոկոսի չափով մեկ  անգամ, սակայն 2 հոդվածով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Իմ  կարծիքով  խնդիրը նրա մեջ չէ, թե ով քանի ամիս է աշխատում, կամ քանի օրվա աշխատող է, ուղղակի եղել է հստակ գործակից եւ բոլոր աշխատակիցները, առանց վերապահումների պարգեւատրվել են, որոնց մեջ կամ նաեւ ես»,– ասաց Նարեկ Բաբայանը։

Փոխմարզպետը նշեց, որ պարգեւատրումները կատարվել են մարզպետարանի  կատարած խնայողությունների հաշվին, խնայողությունների մի մասն էլ հետ է վերադարձվել պետական բյուջե։

«Բոլոր աշխատակիցները պարգեւատրվել են տարին նորմալ ամփոփելու համար, աշխատակիցները ե՛ւ հանգստյան օրերին, ե՛ւ արտաժամյա աշխատել են եւ արժանի են այդ պարգեւատրումները ստանալու։ Ես նորմալ եմ համարում պարգեւատրումներ տալը, իսկ աղմուկը կարող եմ ասել, որ ավելի շատ շահարկման թեմա է։ Մենք 8.8 միլիոն դրամ խնայողություն հետ ենք վերադարձրել պետական բյուջե»,– ասաց փոխմարզպետը՝ չնշելով ընդհանուր պարգեւատրումների վրա ծախսված գումարի չափը։

Սյունիքի փոխմարզպետի խոսքով՝ մարզպետարանում 22 աշխատակից պարգեւատրվել են մարզպետի հրամանով, իսկ մնացած աշխատակիցները՝  աշխատակազմի ղեկավարի հրամանով՝ բոլորը 67.16 տոկոս։

Նշենք, որ Սյունիքի մարզպետարանն այսօր պարզաբանում է տարածել, որ Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով եւ մեկ անգամ   խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգեւատրում ստացել են  ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու  հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով:

Վերջում էլ որպես հետգրություն նշվում է, որ   Հունան Պողոսյանն  իր պարգեւատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել։

Նշենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվել էր հոկտեմբեր ամսին եւ 3 ամիս է պաշտոնավարում։

Տպել
Ամենաշատ