News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին ոչնչացնել նոր թեւավոր հրթիռային համակարգը, որը, իրենց կարծիքով, Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման Պայմանագրի «ուղղակի խախտում» է, եւ Մոսկվային մեղադրել է գլոբալ անվտանգությունն ապակայունացնելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

«Ցավոք, Միացյալ Նահանգնեն ավելի ու ավելի շատ է բացահայտում, որ Ռուսաստանին չի կարող վստահել սպառազինությունների վերահսկման իր պարտավորությունների կատարման հարցում, եւ որ նրա վնասակար գործողություններն ամբողջ աշխարհում ուժեղացրել են լարվածությունը»,-հայտարարել է ԱՄՆ-ի զինաթափման հարցերով դեսպան Ռոբերտ Վուդը:

 «Ռուսաստանը պետք է հուսալիորեն ոչնչացնի բոլոր 9 մ 729 հրթիռները, գործարկման հրթիռները եւ դրանց հարակից սարքավորումները, որպեսզի համապատասխանի ՓՄՀՀ Պայմանագրին», - ասել է նա՝ կրկնելով Թրամփի վարչակազմի պլանը՝ փետրվարի սկզբին ՓՄՀՀ  Պայմանագրից դուրս գալու մասին:

Դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին` 60 օր տալով, որպեսզի վերջինս դադարեցնի այն, ինչը Վաշինգթոնը համարում է ՓՄՀՀՊ-ի խախտում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ