News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների եւ «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ հարուցված եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: ՀՀ դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ դրան զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համակարգված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել ամբողջական պատկերացում կազմել սոցիալական աջակցության ոլորտում տարիներ շարունակ գործող, իր ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի մասին, բացահայտել դրանում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը:

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Հ.Ս.-ն, նույն գործակալության առաջին կարգի մասնագետներ Ա. Գ/-ն,  Խ. Ռ.-ն, Գ.Ա.-ն, մասնագետ Ա.Ք.-ն, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետ Ա.Ղ.-ի եւ «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ,  օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու շահադիտական դրդումներով, 2013թ.-ից մինչեւ 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում վերջիններիս սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց անվամբ ապօրինի ձեւակերպել են ընտանեկան նպաստներ: Դրանց գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով կազմել, հաստատել եւ շրջանառության մեջ են դրել բովանդակությամբ կեղծ ցուցակներ, ապա ըստ հերթականության՝ փոստատարների եւ օպերատորների միջոցով անձամբ ստացել եւ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են ցուցակներում ձեւականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 550.617.000 ՀՀ դրամ գումարը։

Նկարագրված արարքը կատարելու համար նշված տարածքային գործակալության առաջին կարգի մասնագետներ Ա. Գ.-ին, Խ. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ գործակալության ավագ մասնագետներ Հ.Ս.-ն եւ Ա.Ք.-ն՝ համապատասխանաբար առաջինը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երկրորդը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով ու 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել գործակալության գլխավոր մասնագետների պաշտոնում վերջիններիս պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Նույն քրեական գործի շրջանակներում խմբի կազմում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակությանը օժանդակելու, ինչպես նաեւ նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու համար որպես մեղադրյալ են ներգրավվել «Հայփոստ» ՓԲ ընկերության տարբեր փոստային բաժանմունքների թվով 21 ծառայողներ՝ այդ թվում 11 փոստատարներ, 9 ավագ օպերատորներ եւ լոգիստիկայի գծով 1 պատասխանատու: Նրանց նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Մինչդատական վարույթի ընթացքում գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին մուծելու միջոցով կամովին վերականգնվել են պետությանը պատճառված վնասից 107մլն ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով մինչդատական վարույթի ընթացքում ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը։

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Ա.Ղ.-ն եւ նույն գործակալության առաջին կարգի մասնագետ Գ.Ա.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Հաշվի առնելով, որ վերջիններիս գտնվելու վայրը հայտնի չի եղել՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես  խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Միաժամանակ հարկ է նշել, որ վարույթն իրականացնող քննիչը քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը եւ դատական ծախսերն ապահովելու նպատակով որոշում է կայացրել գործով մեղադրյալների անվամբ հաշվառված թվով 6 տրանսպորտային միջոցների, թվով 35 անշարժ գույքի եւ 18 բանկային հաշվեհամարների վրա կալանք դնելու մասին։

ՀՀ  Լոռու մարզի դատախազությունն ստացել է հիշատակված քրեական գործի անջատված մասով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Հետախուզման մեջ գտնվող գործակալության պետի ու մասնագետի գտնվելու վայրը պարզելու նպատակով ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Ամենաշատ