News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում սիրում են հայտարարել ռուսերենի դերի մասին, առիթը բաց չեն թողնում ավելորդ անգամ ընդգծել ռուս-ադրբեջանական բարեկամության մասին։ Սակայն գեղեցիկ խոսքերի հետեւում թաքնված են ոչ գեղեցիկ գործողություններ։ Եւ հարեւան երկրի ղեկավարության գործողությունները, ինչպես միշտ, շատ են տարբերվում նրա հայտարարություններից։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն, երկրի մի շարք ռուսական անվանումով բնակավայրեր անվանափոխվել են ադրբեջանական անուններով։ Օրինակ Ալեքսեեւկա գյուղը՝ Չայքենարի, Շիրվանկովան՝ Շիրվանլիի, Կալինովկան՝ Վիլյաշի եւ այլն։ Եւ սա այն դեպքում, որ անվանափոխված բնակավայրերի մեծ մասում ապրում են երկրի ռուս եւ ռուսալեզու քաղաքացիներ։

Այս քաղաքական որոշումը անմիջականորեն արտահայտվում է Ադրբեջանի ռուս եւ ռուսալեզու բնակչության հանդեպ պանթյուրքիզմի տարածումով եւ հերքում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, թե Ռուսաստանն իրենց գլխավոր գործընկերն է տարածաշրջանում։

Ռուսաֆոբիայով են տառապում նաեւ Ադրբեջանի գիտական ոլորտի ներկայացուցիչները։ 2017թ․ հոկտեմբերին երկրի ԶԼՄ-ներում լույս էր տեսել շատ խոսուն «Դեպի Ռուսաստանի թուլացում տանող ճանապարհը նրա ներսում պանթուրանական գաղափարների զարգացումն է» վերնագրով։ Հոդվածի հեղինակը՝ Ադրբեջանի ազգային ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի աշխատակցուհի Յասեմեն Գարագոյունլուն, գրում էր, թե ինքը լիակատար աջակցություն է հայտնում ազգայնականների «լեզվական» ելույթներին, եւ որ «Ռուսաստանը կտրել է էթնիկ-աշխարհագրական-մշակութային կապը՝ Կովկասում ձեւավորելով քրիստոնեական դոմինանտություն՝ ի դեմս վրացիների եւ հայերի, խոչընդոտելով օսմանների ինտեգրացիային Կովկասում»։

Նա հիշեցրել է պատմությունը, երբ Պետրոս Առաջինին հարցրել են, թե ինչպես կարելի է գրավել Կովկասի եւ Միջին Ասիայի տարածքները, նա պատասխանել է, թե պետք է միասնական թյուրքական լեզուն բաժանել բարբառների, որպեսզի ստեղծվեն նոր ժողովուրդներ եւ թուրքերը պառակտվեն։ Եվ այժմ, ըստ նրա, ռուսները իրականացնում են այդ ծրագիրը, որպեսզի «ռուսացնեն, ասիմիլյացիայի ենթարկեն թյուրքական աշխարհագրությունը»։

Նշենք, որ ադրբեջանցի գիտնականների հրապարակային ելույթները նախնական ստուգում են անցնում համապատասխան կարգավորող մարմինների կողմից։

Ադրբեջանի ազգային ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի աշխատանքը համակարգում է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւը։

Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ նրան, որ Ադրբեջանում ծնված պատմաքաղաքական գաղափարախոսությունների մեծ մասը, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես եվրոպական տերությունների դավադրության «զոհ», իսկ ադրբեջանական ժողովուրդը՝ որպես պառակտված ազգ, մշակել է Ռամիզ Մեխտիեւը, ով երկրի ԳԱԱ ակադեմիկոս է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ