News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին armtimes.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

«Դատախազությունից ստացել ենք հրապարակում, ըստ որի, հանրային ռադիոյի գործադիր տնօրենի կողմից տեղի են ունեցել լիազորությունների չարաշահումներ»,– հայտնել են ոստիկանությունից:

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ նախկին տնօրենի դեմ նյութեր են նախապատրաստվում բացառապես մամուլի հրապարակումների հիման վրա՝ Հանրային ռադիոյից անձնավորված բողոքներ չեն եղել:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին վերջինիս հրաժարականը: Իսկ ավելի վաղ,  դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռադիոյի ֆինասական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը, որը, սակայն, այդ պաշտոնում իրեն չի տեսնում: «Ես տնտեսագետ եմ, զբաղեցրել եմ ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը, ես դրա մասնագետն եմ, իսկ ռադիոյի տնօրեն մի փոքր ավելի ստեղծագործական մարդ պետք է լինի»,- «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Երվանդ Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից». Ավանեսյանը՝ նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին
Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել…
Պարզվել է՝ Լոռու մարզում ջրատարի վթարի պատճառը քարաթափումն էր, խողովակաշարի վրա առաջացել է 50 սմ-ոց ճեղք
Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը...
ՔՊ–ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակցին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ...
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
Ամենաշատ