News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եւս մեկ հայ ընտանիք՝ երեք երեխաներով, հունվարի 21-ին կարտաքսվի Նիդերլանդներից՝ չնայած երկրում ինտեգրված երեխաների արտաքսման դեմ բողոքի շուրջ քաղաքական բանավեճերին։ Գրիգորյանների ընտանիքը եւ նրանց 8, 5, եւ 3 տարեկան երեխաները 1։10-ի չվերթով կուղարկվեն Հայաստան։ Նրանք մինչեւ վերջին րոպեն պայքարել են արտաքսման դեմ, սակայն, փաստաբանի խոսքով, մերժվել են՝ տեղեկացնում է Nl Times-ը։ Ընտանիքը Նիդերլանդներ է եկել 2010թ․, եւ նրանց բոլոր երեք երեխաներն էլ այստեղ են ծնվել։ «Դա նրանց տունն է։ Իմ երեխաները չեն խոսում այդ լեզվով։ Նրանք երբեք այնտեղ (Հայաստանում-խմբ․) չեն եղել։ Այդ իսկ պատճառով մենք չենք ուզում մեկնել։ Նեդեռլանդներն է մեր տունը»,- RTL-ին տված հարցազրույցում հայտարարել է ընտանիքի հայրը՝ Հովիկը։ հայրը նաեւ պատմել է, որ իր 8-ամյա դստերը՝ Շուշանին երկու տարի առաջ հարվածել է բեռնատարը, եւ նա որոշ ժամանակ հիվանդանոցում է եղել։ Հոր խոսքերով, նա դեռ լիովին չի առողջացել եւ կարիք ունի բուժման, որը «Հայաստանում չի ստանա»։

Հոլանդացի խորհրդարանականները այս օրերին քննարկում են հինգ եւ ավել տարիներ Նիդերլանդներում անօրինական ապրող եւ հոլանդական հասարակությունում ինտեգրված երեխաների արտաքսումը չեղյալ համարելու հարցը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ