News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ողջունում է Mahan Air իրանական ավիաընկերության թռիչքներն արգելելու մասին Գերմանիայի որոշումը: Այս մասին իր Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Mahan Air ավիաընկերությունը Մերձավոր Արեւելքով զենք եւ զինամթերք է տեղափոխում՝ աջակցելով Իրանի վարչակարգի ապակառուցողական հավակնություններին ողջ տարածաշրջանում: Մենք կոչ ենք անում մեր բոլոր դաշնակիցներին հետեւել Գերմանիայի օրինակին», - նշել է նա:

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից «Mahan Air»-ին արգելված է թռիչքներ իրականացնել երկրում: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերի խոսքերով, Բեռլինը շարունակում է աջակցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին, սակայն «Իրանի ապակայունացնող գործունեությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ բալիստիկ ծրագիրը, անընդունելի են»:

«Հետեւաբար, Գերմանիայի արտաքին քաղաքական շահերից է բխում  արգելել Գերմանիա թռիչքներ իրականացնել այնպիսի ավիաընկերությունների, որոնք աջակցում են Սիրիայում հակամարտությանը, ներգրավված են հակամարտության գոտում մարդկանց վիճակի վատթարացման մեջ», - ասել է Բուրգերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ